ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

«Թույլեր» և «ուժեղներ». իներցիոն հոգեբանության արդի դրսևորումները

«Թույլեր» և «ուժեղներ». իներցիոն հոգեբանության արդի դրսևորումները
09.03.2026 | 15:18

Մեր ժամանակների ամենամեծ անորոշությունը բարձր մակարդակի գոյապայքարում ոչ միայն այն է, որ աշխարհի ճակատագիրը որոշողները չգիտեն ոչ միայն միմյանց իրական հզորության և հնարավորությունների մասին, այլ նաև՝ սեփական հզորության և դրա իրական պոտենցիալի մասին։

Նախկին թույլերը իներցիայով դեռևս մեծ զգուշությամբ են մոտենում իրենց իսկ գոյաբանական հրատապ պրոբլեմներին, իսկ նախկին ուժեղներն էլ նույն իներցիայով շարունակում են իրենց առաջվա նման ուժեղ համարել։

Իրականության հետ հակասության մեջ գտնվող այդ երկուստեք իներցիոն հոգեբանության հաղթահարմանը մեծապես նպաստեց ուկրաինական պատերազմը, իսկ Իրանի պատերազմն էլ վերջնականապես այդ հարցը կփակի։

Ուժային գոյապայքարի հնարավոր արդյունքների կանխատեսումների հարցում մի քիչ ավելի հեռուն նայելու համար էլ հիմնական կողմնորոշիչ գործոնը պետք է համարել իրական արդյունաբերական հզորությունը և գնահատումների ժամանակ ավելի մեծ շեշտ դնել դրա նյութական կողմի վրա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ